«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյանը և Հովհաննես Իգիթյանը պաշտոն կստանան ԱԺ-ում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը գլխավորելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրվի Հովհաննես Իգիթյանը:
Վերջինս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ այդ պաշտոնից հրաժարական տալով 1998թ.»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում