«Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի աստղին
Այս մրցաշրջանը դեռ չի ավարտվել, սակայն եվրոպական թոփ ակումբներն արդեն հիմա մտածում են ամառային տրանսֆերների մասին։ Արդեն հիմա ակտիվորեն տրանսֆերներով է հետաքրքրված «Լիվերպուլ»-ը։
Ինչպես տեղեկացնում են անգլիական ակումբին մոտ կանգնած աղբյուրները, անձամբ Յուրգեն Կլոպը ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի իսպանացի աստղ Սուսոյին։
Ընդգծենք, որ Սուսոն «Միլան» է տեղափոխվել հենց անգլիական ակումբից։
Անգլիական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 50 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում իսպանացին Իտալիայում իր արդյունավետությամբ զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին։