«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Հարի Քեյնին
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Այս լուրերի հետ կապված՝ Քեյնն առայժմ ոչ մի կարծիք չի հայտնել, սակայն ի տարբերություն Քեյնի՝ խոսել է նրա մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Պոչետինոն, մասնավորապես, նշել է, որ որքան էլ շատ գումարներ ունենան թոփ ակումբները, այնուամենայնիվ, պետք է նաև ֆուտբոլիստները ցանկություն ունենան տեղափոխվել։ Այս կերպ Պոչետինոն ակնարկել է, որ Քեյնը չի ցանկանում գնալ Կատալոնյա։