Մոուրինյուն ուզում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ ոչ․ Պոլ Պոգբան չի վաճառվում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս ձմռանը չի վաճառի իր թիմի ֆուտբոլիստներից մեկին՝ Պոլ Պոգբային։ Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Ընդգծենք, որ արդեն երկար ժամանակ է՝ լարված են Պոգբայի ու Մոուրինյուի հարաբերությունները, ինչից էլ ցանկանում է օգտվել Թուրինի «Յուվենտուս»-ը։
Ընդգծենք, որ Պոգբային չի ցանկանում վաճառել ակումբը, սրանից էլ կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ մանչեսթերյան ակումբի ղեկավարները հունվարին կհեռացնեն Ժոզեին։
Իսկ Ժոզեի ծառայություններով այս պահին հետաքրքրված է հատկապես Մադրիդի «Ռեալ»-ը, ով ցանկանում է վերադարձնել Մոուրինյուին։