Արցախում 11-ամյա երեխայի կորելու մասին տեղեկությունը կեղծ է. ԱՀ ոստիկանություն
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավոարպես, ասված է.
«Հարգելի քաղաքացիներ.
Հայտնում ենք, որ կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից վերջին ժամանակաշրջանում հայտարարություն է տարածվում անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և որևէ քաղաքացի ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում երեխայի անհայտ կորելու վերաբերյալ ահազանգ չի ներկայացրել»: