Վթար Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին. կա տուժած
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: