Երեկ թարսի պես վնասել են Նիկոլի Գյումրվա արձանը․ ընդ որում՝ ոտքից՝ քայլի պահին․․․
Կարմեն Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի բան ասեմ՝ էլի․
-Նայեք․ ընտրություններին մասնակցել է անգամ ոչ ժողովրդի կեսը․
-Ընդորում, միայն երեսունչորս տոկոսն է ընտրել մեծամասնությանը․
Հ․Գ․
-Այսօր կրճատվում են նախարությունների աշխատակիցները, նախարարությունները․․․
-Ու ըտենց լիքը բաներ՝
-Հանուն բյուջեի սղության․
Հ․Գ․
-Ավելանում է պատգամավորների թիվը՝ ահագին լուրջ քանակով․
-Ու՝ էդքան պատգամավոր․
-Էդքան բարձր աշխատավարձով․
-Էդքան գործուղումներով ու իրենց օգնականներով, մեքենաներով,
-Ու էլի լիքը զըրթ ու զիբիլներով
Հ․Գ․
-Խոստումնալից մեկնարկ է, չէ՞․․․
Հ․Գ․
-Ընդեղ էլ երեկ թարսի պես վնասել են Նիկոլի Գյումրվա արձանը․
-Ընդորում՝ ոտքից՝ քայլի պահին․․․»: