Ռուսաստանին մեղադրում են Ֆրանսիայում ընթացող ցույցերի կազմակերպման մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այն խոսակցություններին, որով Ռուսաստանին մեղադրում են Ֆրանսիայում շարունակվող անկարգությունները հրահրելու մեջ:
Պեսկովը մասնավորապես ասել է. «Մոսկվան երբեք չի խառնվել ու չի խառնվի որևէ երկրի, այդ թվում և Ֆրանսիայի ներքին գործերին»:
Նա անհիմն խոսակցություններ է որակել նման հայտարարությունները:
Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ քննություն է տարվում՝ պարզելու Փարիզում այսպես կոչված «դեղին ժիլետների» կողմից իրականացվող մասշտաբային անկարգությունների հետևում «ռուսական հետք» փնտրելու ուղղությամբ: