Մեծ Բրիտանիան կարող է դուրս չգալ Եվրամիությունից
Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ձախողվել, եթե խորհրդարանը չընդունի Բրյուսելի հետ համաձայնության փաստաթուղթը:
Այս մասին իր ելույթում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և հավելել, որ եթե դա տեղի ունենա, ապա երկիր անորոշ դրության մեջ կհայտնվի: Brexit-ի ծրագիրը բազմիցս քննադատվել է, քանի որ շատերը կարծում են, որ Մեծ Բրիտանիան մեծ զիջումներ է արել Բրյուսելին:
Ավելի վաղ մտավախություն կար, որ դեկտեմբերի 11-ին նախանշված խորհրդարանի քվեարկությունը կարող է հետաձգվել, քանի որ մեծ է հավանականությունը, որ խորհրդարանը չի տա իր համաձայնությունը Մեյի՝ Եվրոպական Միությունից դուրս գալու ծրագրին: