ԱՄՆ «խառնվեց» Ֆրանսիայի ներքին գործերին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ելույթի ժամանակ ասել է, հարկ չկա, որ պաշտոնական Վաշինգտոնը խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին:
«Մենք չենք խառնվում Ամերիկայի ներքին գործերին և ցանկանում ենք, որ դա փոխադարձ լինի»,- ասել է նախարարը:
Հայտարարությունը հաջորդել է այն բանին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում խորհուրդներ է տվել Ֆրանսիայի կառավարությանը, թե ինչպես հանդարտեցնեն օրեր տևացող փողոցային ցույցերի մասնակիցներին: