Մանկատան շրջանավարտներն ընտրություններին չեն մասնակցել. նրանց տան հարցը դեռ լուծված չէ (տեսանյութ)
Արդեն չորրորդ ամիսն է՝ «Զատիկ» մանկատան շրջանավարտները գիշերում են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից իրենց հասանելիք տները:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում տղաները նկատեցին, որ այս պահին ավելի շատ մտահոգ են իրենց շարքերում գտնվող Գոռ Պետրոսյանի համար: Հույս ունեն, որ նրա հարցերը լուծելուց հետո բնակարաններով կապահովեն նաև մյուսներին:
«Կառավարությունից շատ են մոտեցել, անձամբ Նիկոլ Փաշինյանն է երկու ամիս առաջ մոտեցել, բայց հստակ ոչ մի բան չեն ասում: Չգիտեմ, ասել են՝ ընտրություններից հետո, այնպես որ, իրենց խոսքով, մենք վաղն արդեն այստեղ չենք լինելու»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանկատան շրջանավարտներն ասացին, որ հույս ունեն, թե Նոր տարին փողոցում չեն դիմավորելու, միևնույն ժամանակ նկատեցին՝ ընտրություններին չեն մասնակցել:
Մանրամասները՝ տեսանյութում