Նախնական տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է դրա իրավունքն ունեցողների 48.63%-ը
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ըստ նախնական տբյալների, մասնակցել է 1 260 840 քաղաքացի՝ ընտրողների 48.63 տոկոսը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 849 913 քաղաքացուց քվերակությանը մասնակցել է 404 599-ը, կամ որ նույնն է՝ 47.06 տոկոսը:
Հիշեցնենք, որ ընտրողների ընդհանուր թիվը հանրապետությունում 2 մլն 592 481 է: