Սպիտակ քաղաքում ոստիկանական ուժերի կողմից ուժեղացվել է հսկողությունը
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Սպիտակ քաղաքում ոստիկանական ուժերի կողմից ուժեղացվել է հսկողությունը.
«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում»,-ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ::