7/41, 7/42 ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է, ընտրողների մասնակցությունը՝ կեսին մոտ
Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» դպրոց-պարտեզում տեղակայված թիվ 7/41 և 7/42 ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն արձանագրվել։
«Արձանագրումներ, խախտումներ չեն եղել։ 1776 ընտրողից մասնակցել է 749 ընտրող։ Շատ հանգիստ է անցել»,- NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 7/41 տեղամասի քարտուղար Հայկ Սիմոնյանը՝ ներկայացնելով ընտրությունների մասնակցության վերաբերյալ արդյունքները ժամը 18։30-ի դրությամբ։
Ինչ վերաբերում է 7/42 ընտրատեղամասին, ապա այստեղ ընտրողների թիվը 1679 է, որից նույն ժամի դրությամբ, ընտրությանը մասնակցել է 719 ընտրող։