Քվեարկել եմ գիտաարդյունաբերության երկիր ունենալու համար. Մարիամ Մանուկյան (լուսանկարներ)
Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավոր կին թեկնածու Մարիամ Մանուկյանը ևս կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա քվեարկեց 30/02 ընտրատեղամասում։
Ըստ Մանուկյանի՝ ինքը քվեարկել է արարչագործական Հայաստանի և իրավական պետության համար։
«Քվեարկել եմ հանուն արարչագործական Հայաստանի, հանուն արդար, իրավական պետության և գիտաարդյունաբերական ռեֆորմների երկիր ունենալու համար»,- ասաց ՔԺՎԿ պատգամավորի կին թեկնածուն։