Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման ու ժողովրդի բարեկեցիկ կյանքի (լուսանկարներ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ընտրությունը կատարեց հանուն Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցիկ կյանքի։ Այդ մասին նա հայտարարեց Ավան-Առինջ վարչական շրջանի թիվ 29/29 ընտրական տեղամասում իր ընտրությունը կատարելու ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։
Նա ընտրության էր եկել իր տիկնոջ, զավակների և մոր՝ Ռոզա Ծառուկյանի հետ։
Գագիկ Ծառուկյանը գոնե առայժմ չի մեկնաբանում սոցհարցումների արդյունքները՝ կապված ԱԺ-ում ԲՀԿ-ի երկրորդ տեղն զբաղեցնելու հետ։
Հետևություններ ու մեկնաբանություններ կլինեն ընտրություններից հետո, իսկ մինչ այդ նա պարզապես իր ընտրությունն է կատարում։
«Ես արդեն ասել եմ, թե ընտրվելու դեպքում ինչ ծրագրեր ենք իրականացնելու։ Ծառուկյանը ոչ մեկին չի ասել՝ մեզ ընտրեք կամ մի՛ ընտրեք. ամեն մարդ թող ինքը որոշի՝ ինչ է իրեն պետք ու որ ուժը կարող է դա անել»,-ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակն իշխանափոխությունից հետո, Ծառուկյանը պատասխանեց.
«Դեռ նոր ենք ընտրություններ անում, Փաշինյանը մենակով ի՞նչ կարող էր անել։ Հիմա ընտրություն կլինի, հետո կերևա փոփոխությունը»։