Վաղը չեմ կարող մասնակցել քվեարկությանը. Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն չի ստացել
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ
«Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ Վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»։