Նեյմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում։ Մասնավորապես նա նշել է, որ լավ ֆուտբոլիստը գոնե մեկ անգամ պետք է խաղա Անգլիայում։
Ընդգծենք, որ դեռ նախորդ ամառ Նեյմարով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որն ունի բավականաչափ գումար՝ Նեյմարի տրանսվերը գնելու համար։
Ընդգծենք, որ այս տրանսվերի համար կպայքարեն գրեթե բոլոր գրանդ ակումբները։