Դեկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունում կգործի շուրջօրյա թեժ գիծ
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով»: