Ժոզե Մոուրինյուն շարունակում է «ապտակել» իր ֆուտբոլիստներին․ հերթը հասավ Ռոմելու Լուկակուին
Մինչ պարոն Ժոզեն հայտարարում է, որ իր թիմում ամեն ինչ լավ է, նրա թիմի ֆուտբոլիստները սկսում են մտածել նոր ակումբի մասին։ Պոգբա-Ժոզե բախման մասին գիտենք ու վստահ կարող ենք նշել, որ եթե Ժոզեն ամռանը մնաց, ապա միանշանակ Պոգբան կլքի թիմը։
Հիմա էլ բախվել են Ժոզեն ու Լուկակուն։ Մոուրինյուն սկսել է չվստահել բելգիացուն, ով էլ իր հերթին արդեն հիմա մտածում է նոր ակումբի մասին։
Մոուրինյուն այս տարի սկսեց չվստահել Լուկակուին, այնինչ նա ազգային թիմում ուղղակի փայլում էր Աշխարհի առաջնության ժամանակ։