Արտակարգ դեպք՝ Իտալիայի ակումբներից մեկում․ կա 6 զոհ և 120 տուժած
Իտալիայի Անկոնայի նահանգում գտնվող Կորինալդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցած համերգի ժամանակ հրմշտոց է սկսել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից 5-ն անչափահասներ են, 3 աղջիկ և 2 տղա, իսկ 6-րդ զոհը կին է։
Վնասվածքներ է ստացել ավելի քան 120 մարդ, նրանցից 60-ը հոսպիտալացվել են, որոնցից 12-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր։
Դեռևս հստակ պարզ չեն հրմշտոցի պատճառները։
Հավելենք, որ գիշերային ակումբում ռեփ համերգ է եղել։