Ասանժը կրկին «դերի» մեջ է
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Բարրի Պոլակը չի ընդունել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հավաստիացումները, ով ասել էր, որ Ասանժն առանց որևէ խոչընդոտի կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
Ավելի վաղ Էկվադորի նախագահը հայտարարել էր, որ պաշտոնական Լոնդոնի հետ պայմանավորվածություն կա, ըստ որի, վերջինս խոստացել է, որ Ասանժին չի արտահանձնի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ կա:
Մորենոն նաև ակնարկել է, որ Ասանժը, ով 2012 թվականից Էկվադորի դեսպանատանն է, արդեն հոգնեցրել է: