Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակի հոգեհանգստին (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ։
Արարողությանը մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը։
Զոհերի հիշատակին առ Աստված աղոթք բարձրացնելով՝ ներկաները, հոգեհանգստի արարողությունից հետո, մոմեր վառեցին։