«Ժողովուրդ». Վատ եղանա՞կ, թե տեխնիկական խնդիրներ. մանրամասներ՝ ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարի դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:
Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: և երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն:
Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում