Ինչ երգեր են այս տարի ավելի շատ լսել Ռուսաստանում
«Яндекс.Музыка» ծառայությունը հրապարակել է 2018 թվականին ռուսների կողմից ամենաշատ լսված երգերի ցանկը: Անցնող տարում Ռուսաստանում ավելի շատ լսել են տեղի երգիչների երգերը, քան օտարերկրյա:
Ամենաշատը Ռուսաստանում լսել են Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения синий», ուկրաինացի երգչուհի Loboda-ի SuperSTAR, ռուս երգչուհի Ելենա Տյոմնիկովայի «Не модные» և երգիչ Եգոր Կրիդի «Миллион алых роз» երգերը:
Արտասահմանցի երգիչների երգերից ամենաշատը հնչել է Սիայի և Դեվիդ Գետտայի Flames հիթը: