Վաճառվել է Ռեմբրանդտի կտավներից. վրան հայտնաբերվել է նկարչի մատնահետքը
Լոնդոնում տեղի ունեցած Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է Ռեմբրանդտ վան Ռեյնի կտավներից:
Կտավի շուրջ մեծ իրարանցում էր սկսվել այն բանից հետո, երբ կտավի վրա նկարչի մատնահետքն էր հայտնաբերվել: «Երիտասարդի գլխի էտյուդը» կտավը այդ օրը աճուրդին վաճառված ամենաթանկ կտավն է եղել:
Կտավը վաճառվել է 9.48 միլիոն ֆունտ ստերլինգով, ինչը համարժեք է 12.1 միլիոն ԱՄՆ դոլարին: