Էդեն Ազարն արդեն «Ռեալո՞ւմ» է
Ինչպես նշում են մի շարք սպորտային պարբերականներ, Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարը համաձայնեցրել է պայմանագրի կետերը Մադրիդի «Ռեալ»-ի հետ և առաջիկա ամռանը կհամալրի արքայական ակումբի շարքերը:
Աղբյուրները նշում են, որ Ազարի տեղափոխությունը կարժենա 170 միլիոն եվրո:
Ընդգծենք, որ վերջին շրջանում լոնդոնյան ակումբը հանդես է գալիս ոչ այդքան լավ և, հավանաբար, ակումբը լքելու պատճառներից մեկն էլ հենց դա է: