Անկախ այն բանից՝ ԲՀԿ-ին կընտրեն թե ոչ, մենք շարունակելու ենք օգնել գյումրեցիներին. Գագիկ Ծառուկյանը՝ Գյումրիում (լուսանկարներ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ սկիզբ առավ հրապարակից, որտեղ նրան դիմավորեցին աղ ու հացով։ Այս կետում նրանց միացան նաև Ախուրյանի բնակիչները
Այնուհետև քաղաքացիները Գագիկ Ծառուկյանի հետ միասին շարժվեցին թատրենի շենք, որի բակում նրան էին սպասում հարյուրավոր քաղաքացիներ։
Նա նկատեց, որ երկրաշարժից 30 տարի անց էլ դեռ տնակներում բնակվող մարդիկ կան, որոնց բնակարանային հարցը պետք է լուծվի։
Ծառուկյանը մարտի 8-ի առիթով արդեն բնակարանների բանալիներ էր հանձնել հղի մայրերին։ Նա նկատեց որ մինչ այդ էլ այստեղ բնակարանի խնդիր լուծել է և, անկախ այն բանից՝ ԲՀԿ-ին կընտրեն թե ոչ, շարունակելու է օգնել գյումրեցիներին։
Պատգամավորների ԲՀԿ թեկնածուներին ներկայացնելուց հետո, Ծառուկյանը գյումրեցիների հետ մոմավառության երթով շարժվեց դեպի «Ամենափրկիչ» եկեղեցի՝ հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը։