Նիկոլն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր (քաղաքական հումոր)
Նիկոլի ժողովը
Սով էր, սով էր Հայաստան
ՀՀԿ-ի ձեռից լկստան:
Նիկոլն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Քայլողին ջոկ տեղովի,
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ ՀՀԿ-են
Արտահերթով ազատվեն:
Եկան ջահել-ահել քայլողները,
Երկար-բարակ չալոները,
Մասնակցեցին «Իմ քայլին»,
Նիկոլը խոսեց իր հերթին.
- Լսե՛ք, ընկեր-կուսակից,
Պակսեց ուժը իմ թիմի,
Պետք է բազմենք աթոռին,
Արփինեն է դռանը,
Ա~խ, Մենուան, Վիգենը,
Շատ բան կասեն
Աշոտյանն ու Էդիկը,
Ստերս երեսիս կտան,
Ինձ տեսնելիս վազ կտան,
Խոսքիցս բռնեն, կախ կտան,
Թաթով խփեն. խաղ կանեն
Կուտեն՝ քեֆը չաղ կանեն,
Էսպես զուլում ու կրակ,
Աչքերն արած ջուխտ ճրագ,
Սպասում են սայթաքեմ...
Բայց թե քայլող մեր թիմը,
Կորչելու չէ զուր տեղը,
Զուր չենք փողոց դուրս եկել,
Ճամփա փակել, բղավել...
Բերել եմ ես դըմփ-դըմփ-հու,
ՀՀԿ-ի վզից կախ կտանք,
ՈՒ ինչքան էլ շշպռեն,
Ինչքան էլ մեզ շշկռեն,
Սուտս ասեն, տազ չանեն,
Նրանց գալը կլսենք
Ու արագ կթաքնվենք...
Դեհ', դըմփ-դըմփ-հուն ո՞վ կախի,
-Հայկո, դո'ւ:
- Հայկո՞ն կախի:
- Ալեն, դո'ւ:
- Ալե՞նը կախ է:
- Սասուն, դո'ւ:
- Սասունը կա'ղ է:
- Արսեն, դո՛ւ:
- Արսենը կարճ է:
- Լենա, դո՛ւ:
- Էդ էլ խի՞ղճ է:
- Միրզոյան, դո՛ւ:
- Ես տկար եմ
- Արայիկ, դո'ւ:
- Ասենք տարա,
Բա որ Վիգենը գա ինձ վրա՞:
- Սուրոն, Էրոն թող մեկից
Բռնեն Վիգենի հետևից:
Հակոբն էլ գցի վզից...
- Ի՞նչ է խոսում «ցարի բոգը»,
Լավ է դու արա էդ «դըմփ»-ը,
Էլ ի՛նչ Սիփան, ի՛նչ Հրաչ,-
Ճստաց Լիլոն ճստճստան:
- Լռի, հանդուգն, վախկոտ
Պատին ծեփվե՞լ եք ուզում
Թե՞ ասֆալտ ու դատարան,
Ձեզ իմ հետ էլ ո՞ւր տանեմ,
Մարդ փակե՞մ, թե՞ «հու» անեմ,-
Գոչեց ջոջը,
Գցեց կուզը,
Քաշեց պոչը...
Ահա այսպես ավարտվեց քաղաքական մեր հեքիաթը։