Թե ինչու էր Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել ոստիկանություն
Արձակված խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, ինչպես նաև Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաաջդրված պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը երեկ տոնում էր ծննդյան 35-ամյակը: Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ծննդյան շնորհավորանքներին ու ներկայացրել, թե ինչու էր հրավիրվել ոստիկանություն:
«Սիրե՛լի ընկերներ
Շնորհակալ եմ բառի բուն իմաստով հազարավոր շնորհավորանքների համար: Ես դեռ շարունակում եմ անհատապես պատասխանել բոլորի նամակներին ու զանգերին:
Անկեղծորեն զգացված եմ ընկերներիս, մտերիմներիս ու բազմաթիվ անծանոթ մարդկանց բարեմաղթանքներից ու ջերմ խոսքերից: Ես ձեր շնորհիվ ինձ հաղթանակած եմ զգում:
Հ.Գ. Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»: