Աշոտյանը վաղը ոստիկանություն է հրավիրված. նա խաղադրույքներ է ընդունում «Փաշինյանի հաջորդ քայլերի վերաբերյալ»
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ:
Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է:
Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված:
Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»: