«Չելսի»-ի երկու ֆուտբոլիստ կտեղափոխվի «Միլա՞ն»
«Միլան»-ը ցանկանում է գնել Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստներին։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Աղբյուրները նշում են, որ խոսքը Բակայոկոյի, ով արդեն վարձավճարով իտալական ակումբում է և Սեսկ Ֆաբրեգասի մասին է, ում անձամբ Գատուզոն է ցանկանում տեսնել թիմում։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստի համար թիմը պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո։
Հավելենք, որ իտալական ակումբն այս պահի դրությամբ Իտալիայի առաջնության չորրորդ հորիզոնականում է։