Ո՞վ է եղել Լուկա Մոդրիչին դեպի «Ոսկե գնդակ» տանող ուժը
Այս օրերին համացանցը ողողված է Լուկա Մոդրիչով։ Մոդրիչն էլ իր հերթին ոգևորվելով սկսել է խոսել անցյալի մասին։ Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մոդրիչը պատմել է, որ իրեն դեպի «Ոսկե գնդակն» է ուղղորդել Զինեդին Զիդանը։
Նա նշել է, որ երբ Զիդանը ստանձնեց «Ռեալ»-ի մարզչի պաշտոնը, իր մոտ կանչեց Մոդրիչին ու ասաց, որ ինքն ունի մեծ ներուժ «Ոսկե գնդակը» նվաճելու։ Մոդրիչը նշել է նաև, որ Զիդանի այդպիսի կարծիքից հետո իր մոտ հավատն ավելի է մեծացել։
Հավելենք, որ Զիդանի հետ Մոդրիչը 3 անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։