Ինչքա՜ն ստոր ու էժան եք. Աշոտյանը հրապարակել է Շարմազանովի պատռված պաստառի լուսանկարը
Արագածոտն-Լոռի ավտոճանապարհին պատռել են Լոռիում ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով առջադրված Էդուարդ Շարմազանովի պաստառը: Այդ մասին տեղեկանում ենք նույն կուսակցության պատգամավորության մեկ այլ թեկնածու Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից ու կից գրությունից.
«Էս չե՞ք։
Ինչքա՞ն եք վախեցած։
Ինչքա՜ն ստոր ու էժան եք։
Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ։
Հ.Գ. Արագածոտն-Լոռի ավտոճանապարհին»,- նկարին կից գրել է Աշոտյանը: