Իսրայելական բանակը կհայտնաբերի և կոչնչացնի ահաբեկչական գաղտնի թունելները
Իսրայելական պաշտպանական բանակը հայտարարել է, որ սկսում է Հեզբոլլա շարժման մասնակիցների թունելների հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
Պաշտպանության բանակի ղեկավարը հայտարարել է, որ իրենք տեղեկություններ ունեն Լիբանանից Իսրայել տանող փորված թունելների մասին, որոնք Հեզբոլլայի կողմից օգտագործվում են Լիբանանից Իսրայել գրոհայինների տեղարժվելու համար:
Նա հավելել է, որ գործողությունները տեղի կունենան բացառապես Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածքներում: