ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Հասարակություն

«Սիրտս ցավում է... մենք մեր ձեռքով մեր հողերը հանձնում ենք թուրքին». զրույց՝ իջևանցի կնոջ հետ

Տավուշի մարզի Իջևան քաղաքում նկարահանումներ էինք անում: Ցուրտ էր շատ: Մոտակայքում մի կառույց տեսանք: Մտանք, որ մի քիչ տաքանանք: Բարեհամբույր մի կին սիրով ընդունեց մեզ (քանի որ զրույցը հրապարակելու պայմանավորվածություն չի եղել, նաև կառույցն ու տիկնոջ անունը չենք նշում-հեղ.):

Մինչ տաքանում էինք, կինը հետաքրքրվեց, թե որտեղից ենք, ինչու ենք իրենց քաղաք եկել: Իմացավ՝ լրագրողներ ենք, ժպտաց: Մի քիչ հետ ընկավ աթոռի թիկնակին ու հարցրեց.

«Երեխեք ջան, էս ի՞նչ են անում, ի՞նչ ա լինելու, էս սահմանի մասին չե՞ն մտածում...»:

-Իջևանում Նիկոլին (վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյան-հեղ.)  չե՞ն սիրում:

-Դե՛, սիրելը ո՞րն է. էստեղ սիրել-չսիրելու հարց չկա: Մենք սահմանի բերանին ենք. ես տեսնում եմ, որ զինվորի թիկունքը պահող ժողովուրդը լավ չի ապրում, ու ոչ մի բան չեն անում՝ նրանց ոգևորելու համար: Ա՛յ, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անվճար լույս լինի, անվճար գազ լինի ու էնպիսի արտոնություններ լինեն, որ նրանք շահագրգռված լինեն գյուղում մնալ, այ էն ժամանակ լավ կլինի: 

Զինվորն իր թիկունքում պետք է բնակիչներ տեսնի, ժողովուրդ տեսնի, որ համարձակ սահման պահի: Եթե զինվորն իր հետևում դատարկ գյուղ տեսավ՝ ի՞նչը պահի: Բայց էսօր մի քայլ ասեք, որ սահմանամերձ գյուղերի համար արել են:

-Դե, ասում են՝ նոր ենք. Փաշինյանն էլ ասում է՝ ընտրություններից հետո լավ է լինելու:

(Կինը թերահավատորեն նայեց մեր կողմը)

-Էս 6-7 ամսում չէր կարա շատ բան անի, բայց գոնե մի էնպիսի քայլ կաներ, որ զգանք՝ սահմանամերձ գյուղերի մասին մտածող կա: Էդ մարդիկ կրակի տակ են. հասկանում են, որ հենց իրենք թողնեն գյուղն ու գնան՝ թշնամին դատարկ գյուղն ա մտնելու, առաջ ա գալու, բայց ախր էդ սահմանը պահող գյուղացուն մի բանով գոնե կարո՞ղ էր ոգևորել՝ իհարկե՛ կարող էր, իշխանությունն իրենն ա, կարող էր, ու չասեք՝ չէ: Բայց չի անում: Ոչ-ոք չի զգում, որ ցանկություն կա որևէ բան անելու:

-Կոռուպցիայի դեմ է պայքարում:

-Լավ էլի. ես իմ անգրագետ հալով, այսինքն՝ անգրագետ չեմ, լավ էլ կիրթ եմ ու աշխատանք էլ ունեմ (չենք գրում աշխատանքի բնույթը՝ վերը նշված պատճառով-հեղ.), ուզում եմ ասել՝ քաղաքականությամբ չեմ զբաղվել ու իշխանություն չեմ եղել, բայց գիտեմ, որ կոռուպցիայի դեմ էդպես չեն պայքարում, անտեղի ժամանակի կորուստ ա. լավ՝ բռնեց-բաց թողեց, բռնեց-բաց թողեց, հիմա էլ խոսում են, որ Մանվելին ա մինչև նոր տարի բաց թողնելու (նկատի ունի գեներալ Մանվել Գրիգորյանին-հեղ.): Կամ էդ ինչ կապիկություն էր՝ Մանվելին էդ ի՞նչ արեցին: Ինչի՞, դուք անկեղծ հավատո՞ւմ եք, որ Մանվելն էդքան տուշոնկան ու ՊՆ-ի կողմից ուղարկված էդ յաշիկները մենակո՞վ ա տարել լցրել իրա պադվալ: Էդ էլ հեչ իմացող չկա՞ր: Բա էդ գործը վերահսկող պատասխանատուներից հեչ մեկը մեղավո՞ր չէր, որ չբռնեցին, թե կոնկրետ Մանվելի վրա էին աշխատում... ախր էնքան բաներ կան...

-Ըստ Ձեզ, սա հեղափոխություն չէ՞ր:

-Հեղափոխությո՞ւն... (քմծիծաղ տվեց-հեղ.). հեղափոխությունը Վրաստանում էր, հեղափոխությունն Ուկրաինայում էր.  սա ի՞նչ հեղափոխություն, միայն դեմքերն են փոխվել: Կամ էս ո՞ւմ ա բերել լցրել կառավարություն. ոնց-որ ծաղրածուներ լինեն... Ասում են՝ Նիկոլը թիմ չունի. բա ես ի՞նչ եմ, բա ասում ես՝ իշխանությունը ժողովրդինն ա (Փաշինյանին նկատի ունի-հեղ.), բա ես ժողովո՞ւրդ չեմ, բա էդ ի՞մ իշխանությունը չէ: Թող ինձ տանի, էն բարձրագույն ավարտած ջահելին տանի, էն որ ավարտել ա ու գործ չի ճարում՝ պարապ ա, թե անպայման պետք ա հենց կողքով քայլեին ու դրոշ բռնեին, որ տանի պաշտոն տա: Մենք էլ էստեղ՝ մեր ձևով ենք օգնել իրեն... հո բոլորս չէի՞նք թողնելու սահմանն ու գայինք Երևան:

-Ուզում եք ասել՝ ոչ-մի բան չի՞ փոխվել, լավ բան չկա՞: 

-Գուցե Նիկոլի կողքից քայլողների ու դրոշակ բռնողների համար փոխվել է՝ պաշտոններ ունեն, իշխանություն են ներկայացնում, բայց իմ ու իմ հարևանների, մեր հարևան գյուղերի ու մեր ջահելների համար ոչ մի բան չի փոխվել... ցավ եմ ապրում, սիրտս ցավում ա, որ բարձրագույն ավարտած տղերքն էս ծեր մարդկանց հետ (պատուհանից դեպի դուրս է ցույց տալիս՝ կանգնած երիտասարդներին ու տարեցներին-հեղ.) կանգնում են ու օրը մեռցնում: Չեն ապրում իրենց օրը՝ իրո՛ք սպանում են: Տենց ո՞նց կլինի...

Ախր գիտեմ՝ ինչ տղա է, ինչ կիրթ ընտանիքից դուրս եկած, շնորհքով, բայց գործ չունի անելու:

-Փաշինյանն ասում էր՝ գործ կա, չեն ուզում աշխատեն:

-Դե լավ էլի (ձեռքը թափ տալով), ի՞նձ ես խոսացնում. եթե կա աշխատանք, գիտես թե էս տղերքը հիմա՞ր են, որ չեն ուզում աշխատել: Ի՞նչ անեն, որտե՞ղ գործ ճարեն: Հենա, ծանոթիս տղեն բանակից եկել ա, ասում ա՝գնալու եմ Ռուսաստան. բա ի՞նչ անի, եթե էստեղ գործ չկա: Տենց սահմանի գյուղերն էլ են դատարկվելու, ոոովհետև ապրելու միջոց չունեն, մարդիկ չեն կարողանում յոլա գնալ, ու ի՞նչ կստացվի՝ մենք մեր ձեռքով մեր հողերը հանձնում ենք թուրքին, որ թուրքը գա, տիրանա: 

Դե բա դատարկ գյուղ ա, ինչի՞ չպետք ա չգա որ:

Այ, հայտարարում ա՝ էսինչը էսքան տարավ, էնինչն էնքան ա տարել... բա էդ ինչի՞ չի բերում հետ՝ բյուջե, բա թող բերի էս սահմանի ժողովրդի հարցը լուծի, էս սահմանը պահող, զինվորի թիկունքը պահող, կրակի տակ ապրող գյուղացիներին օգնի... ինչ ա՝ մենք չգիտեի՞նք, թե բյուջեն ոնց են մսխել. էդ մենք էլ գիտենք, եկավ, ասեց՝ հետա բերելու, բա ո՞ւր ա... 

Երեխեք ջան, շատ չեմ ուզում խոսել, բայց չեմ կարա սուտը ասեմ: Մի բան եմ հասկանում, ոնց ուզում եք, ընդունեք՝ սահմանը վտանգի տակ ա... ուզում ա Նիկոլ լինի, ով ուզում ա լինի, ինձ համար ամենաառաջնայինը սահմանի հարցն ա: Հենց տեսնեմ սահմանին փոփոխություն, էլ ասելիք չեմ ունենա, սահմանը հզորացնել է պետք, ուժեղացնել է պետք, բայց է՜հ... սուրճ կուզե՞ք, չամաչե՛ք, ասե՛ք...

-Չէ՛, շնորհակալ ենք, արդեն պետք է գնանք:

-ՉԷ, չեղավ, գոնե կոնֆետներ,-ասաց ու չսպասելով պատասխանի՝ մեր բռերի մեջ կոնֆետներ դրեց:

Նոր էինք դուրս եկել այդ շենքից, երբ մի կին մոտեցավ.«Ասացին՝ էստեղ լրագրողներ կան, դուք կարո՞ղ եք հարցազրույց վերցնել ինձնից»: Ասացի՝ այո, ուրախացավ:

«Շնորհակալ եմ. Էնքան վատ ա վիճակս, գործ էլ չկա՝ անեմ: Միայնակ չորս տղա եմ պահում, Աղավնավանքից եմ (գյուղ՝ Տավուշի մարզում-հեղ.)»:

-Բա Փաշինյանն ասում էր գործ կա, չեք ուզում աշխատել...

Կինն ընդհատեց ինձ. «Ես Նիկոլի հետ գործ չունեմ, դաժե հավաքարարի գործ չկա մեզ մոտ: Առողջություն չունեմ, բայց պատրաստ եմ աշխատեմ, եթե հավաքարար էլ լինի: Չեք պատկերացնում՝ իրո՛ք չկա...ամուսինս էլ էս երկու տարի մեզ հետ չի: Տեսավ ապրելու հնար կա՝ գնաց Ռուսաստան, ու էլ խաբար չկա (աչքերը լցրեց-հեղ.): Խնդրում եմ, գոնե հարցազրույց վերցրեք, որ ինձ մի բանով օգնեն, հեչ ճար չունեմ»:

Կինը ներկայացրեց իր խնդիրը, այն հրապարակել ենք դեռ մեկ շաբաթ առաջ:

Իսկ իջևանցի տիկնոջ վերևում՝ շարադրված անմիջական զրույցը երկար ժամանակ եփվում էր: Տիկնոջ հետ զրույցն ամբողջական չի ներկայացված. իրականում այն ավելի երկար ու ինֆորմացիոն էր, բայց գուցե այն այդպես էլ չհրապարակվեր (քանի որ մինչ զրույցը հրապարակման մասին պայմանավորվածություն չի եղել), եթե հանկարծ մի օր ազատամարտիկ Սասուն Միքայելյանը «հեղափոխությունը» չկարևորեր Արցախյան ազատամարտից, ու Նիկոլ Փաշինյանը մատ թափ չտար Արցախի իշխանությունների վրա...

Հենց սահմանի ու այդ սահմանը պահող գյուղացու և զինվորի նկատմամբ սխալ պահելաձևն էլ ակամա հիշեցրեց զրուցակցիս խոսքը՝ «Սիրտս ցավում է... մենք մեր ձեռքով մեր հողերը հանձնում ենք թուրքին...»...

Արմինե Մկրտումյան