Ֆրանսիացիները հաղթեցին. բենզինը չի թանկանա
Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը բենզինի գների թանկացման դեմ: Օրեր տևած ցույցերի արդյունքում եղան զոհեր, վիրավորներ ու ձերբակալվածներ: Իրավիճակը գնալով դառնում էր առավել լարված:
Արդեն այսօր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի կառավարությունը վեց ամսով հետաձգում է վառելիքի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից:
Վարչապետը նշել է, որ իրենք լսել են ֆրանսիացիների բողոքի ձայնը: Ընդգծենք, որ մասսայական ցույցերը օր օրի ավելի մեծ մասշտաբներ էին ստանում: