«Ես հավատում եմ հրաշքներին, այդ իսկ պատճառով իմ դարակում միշտ պահում եմ 1 զույգ կոշիկներ». մարդ, որը չունի ձեռքեր և ոտքեր (ֆոտոշարք)
Ինչպես տեղեկանում ենք Ntv.ru կայքից, այսօր աշխարհի ամենայուրահատուկ մարդականցից մեկի՝ Նիկ Վույչիչի ծննդյան օրն է:
Նիկը ի ծնե ունի տարօրինակ ու քիչ հանդիպող հիվանդություն՝ տետրամելի: Այդ հիվանդությամբ տառապողները չունեն վերջույթներ՝ ձեռքեր և ոտքեր:
Թվում է, թե շատ բարդ է ապրել Նիկի համար, սակայն նա ոչ միայն ապրում է, այլև մոտիվացիա է տալիս իր կողքին ապրողներին:
Նիկն ավարտել է դպրոցը, գրում է գրքեր, խաղում է գոլֆ, նկարահանվում է ֆիլմերում և հեռուստաշոուներում:
Նա նաև հավատում է հրաշքներին ու պատահական չեն նաև նրա այս խոսքերը. «Ես հավատում եմ հրաշքներին, այդ իսկ պատճառով իմ դարակում միշտ պահում եմ մի զույգ կոշիկներ»: