Արշավիր Ղարամյան. Օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում են ու չեն վերադառնում...
Գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է այսօր ռազմական ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհված օդաչուների մերձավորներին ու ըներներին.
«Օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում են ու չեն վերադառնում...
Ցավակցում եմ օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի,
մայոր Մովսես Մանուկյանի ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին և ամբողջ հայ ժողովրդին լավագույն զավակներից 2-ին կորցնելու կապակցությամբ:
1000 փառք ձեզ տղաներ,
Աստված լուսավոր պահի ձեր հոգիները....»,-գրել է Ղարամյանը՝ կից տեղադրելով զոհված օդաչուների նկարները եւ տեսանյութ: