Ավիավթար Մեքսիկայում. ինքնաթիռը հարվածել է շինությանը. կան զոհեր և վիրավորներ
Մեքսիկայում փոքր մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ հարվածելով բնակելի տան տանիքին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 զոհ և 2 վիրավոր:
Շինությունը, որին հարվածել է ինքնաթիռը, գրեթե ամբողջությամբ քանդվել է: Տեղում աշխատում են փրկարարները:
Առայժմ պարզ չեն այս վթարի հանգամանքները: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: