Լուկա Մոդրիչը նշել է, թե որտեղ կավարտի իր կարիերան
Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա լավագույն ֆուտբոլիստը խորվաթ Լուկա Մոդրիչն է, ով նվաճեց «Ոսկե գնդակը» և փաստացի վերջ դրեց Մեսսի-Ռոնալդու հակամարտությանը:
Մրցանակաբաշխությունից հետո Մոդրիչը խոսել է լրագրողների հետ իր ապագայի մասին ու նշել, որ ցանկանում է ու ամենայն հավանականությամբ նա կարիերան կավարտի Մադրիդի «Ռեալ»-ում:
Ընդգծենք, որ մինչ վերջերս խոսակցություններ էին գնում, որ ձմռանը կամ ամռանը Մոդրիչը կտեղափոխվի իտալական «Ինտեր»: