Մոսկովյան տոնավաճառում ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք ու ազատություն» գիրքը (տեսանյութ)
Մոսկովյան տոնավաճառում ներկայացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք ու ազատություն» գիրքը: Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն իր ռեպորտաժում անդրադարձել է նաև այդ գրքին:
«Գիրքը բավականին անկեղծ է: Դրանում դուք կգտնեք նյութեր, որոնց չեք հանդիպի համացանցում, չեք կարդա որևէ լրատվամիջոցում: Բացի այդ, անցել է բավականին երկար ժամանակ, և գիրքը թույլ է տալիս գնահատել, թե որքանով են այն ժամանակ ընդունված որոշումները, ազդել այն իրավիճակի վրա, որը դուք այժմ տեսնում եք»,- գրքի մասին ասել է հրատարակչական խմբի մարկետինգի տնօրեն Իրինա Անտոնովան: