Հայտնի են ՀՀ ԶՈՒ մարտական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուների անունները
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որից տեղեկանում ենք, որ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է երկու օդաչու:
«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»,-գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: