Ջոլին և Փիթը՝ նորից ուշադրության կենտրոնում
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել իրենց վեց երեխաների խնամակալության հարցում: Աստղային զույգը ամուսնալուծվել էր 2016 թվականին՝ երկու տարվա օրինական ամուսնությունից հետո:
Ամուսնալուծության դիմում էր ներկայացրել Անջելինա Ջոլին, որպես պատճառ նշելով ընտանեկան անհամաձայնությունը: Ամուսնական զույգը վեց երեխա ունի, որոնցից երեքը որդեգրված են, երեքը՝ 12-ամյա Շայլոն և 10 տարեկան զույգերը՝ Նոկսն ու Վիվիենը Ջոլիի ու Փիթի կենսաբանական երեխաներն են:
Սկզբնական որոշմամբ բոլոր վեց երեխաներն էլ ապրում էին Ջոլիի մոտ, Բրեդ Փիթի համար նախատեսված էր տեսակցության օրեր, սակայն Փիթը պայքարում էր հավասար խնամակալության համար: