Մահացել է «Լոկոմոտիվ»-ի 18-ամյա ֆուտբոլիստը
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է իր երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինի մահվան մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆուտբոլիստը 2 օր կորած է եղել, որից հետո գտել են նրա մարմինը։
Առայժմ պարզ չեն մահվան հանգամանքները։ Ալեքսեյը 18 տարեկան էր։