Հայհոյանքներ, այրված մեքենաներ․ Ֆրանսիայում ցույցերին միացան նաև դպրոցականները
Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայում շարունակվում են ցույցերը, ինչի հետևանքով կա մոտ 130 վիրավոր։ Ինչպես տեղեկանում ենք Ntv.ru կայքից, Ֆրանսիայի Օբերվիլիե քաղաքում ցույցերին միացել են ավելի քան 200 դպրոցականներ, ովքեր իրենց հետ պահել են նաև պաստառներ ու լոզունգներ։
Դպրոցականները կողաշրջել են մեքենաներ ու այրել։ Այդ ամենից հետո նրանք փակել են ճանապարհները, որպեսզի հրշեջները չկարողանան մարել այրվող մեքենաները։
Հաղորդվում է, որ դպրոցականները նաև հայհոյել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու պահանջել նրա հրաժարականը: