Աճուրդի են հանվել Playboy-ի հիմնադրի անձնական իրերը
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների անձնական իրերը վաճառվել են աճուրդի ժամանակ:
Լոս Անջելեսում տեղի ունեցած աճուրդի ժամանակ ամենաթանկը գնահատվել է Հեֆների
Underwood ֆիրմայի տպագրող մեքենան: Այն վաճառվել է 162 հազար դոլարով:
Մեքենան այդքան թանկ է գնահատվել, քանի որ Հեֆներն առաջին Playboy ամսագիրը պատրաստելիս այդ տպագրական մեքենայով է աշխատել: Բացի մեքենայից, աճուրդին վաճառվել է Հեֆների Playboy ամսագրի հավաքածուն, երկու կարմիր սմոքինգ, կապիտանի գլխարկ, որը Հեֆները հաճախ էր կրում, և նրա ծխամորճը:
Հիշեցնենք, որ Հյու Հեֆները մահացել է 2017 թվականին՝ 92 տարեկան հասակում: