Ինչ հարց՝ դուք ասեք, այդ հարցը միանգամից լուծում ստանալու է. Էդուարդ Բաբայանը կոտայքցիների ձայնն է խնդրել (տեսանյութ)
ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Էդուարդ Բաբայանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Մայակովսկի, Ձորաղբյուր, Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր համայնքների ընտրողների հետ:
Բաբայանին քաղաքացիները ջերմ ընդունելություն են ցույց տվել:
Ներկայացվել է Էդուարդ Բաբայանի աշխատանքային գործունեության, կյանքի ուղու և Արցախյան ազատագրական պայքարի մասնակցության մասին: Այնուհետև պատգամավորի թեկնածուն ընտրողներին ներկայացել է ԲՀԿ ծրագրային դրույթներն ու զարգացման տեսլականը:
«Ես ձեր հարցերը կբարձրաձայնեմ արդեն Ազգային ժողովում, ժողովուրդ ջան, եթե ինձ ձայն տաք: Ինչ հարց՝ դուք ասեք միանգամից, իմացեք, այդ հարցը լուծում ստանալու է»,- ասել է Բաբայանը: