Բոսֆորի նեղուցը կփակվի ռուսական նավերի համար
Ուկրաինան կդիմի միջազգային հանրությանը՝ Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար փակելու առաջարկով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերի ղեկավար Իգոր Վորոնչենկոն:
Նրա խոսքով՝ Բոսֆորը ռուսների համար փակելը դաս կլինի վերջիններիս՝ Կերչի դեպքերի հետ կապված: Նա նաև ասել է. «Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն իր ճիշտ գնահատականը կտա ռուսական ագրեսիային»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին երեք ուկրաինական նավեր մուտք էին գործել Կերչի նեղուց՝ ռուսական տարածք, որից հետո ռուսական կողմը ձերբակալել էր նավաստիներին:
Ռուսական կողմը սա որակում է սադրանք Ուկրաինայի կողմից: