ԱՄՆ պատմության ամենածանր հանցագործությունը կատարած տղամարդը խոստովանել է․ ինքը սպանել է 90 մարդու
78-ամյա ամերիկացին, ով ցմահ դատապարտյալ է, ընդունել է, որ սպանել է 90 մարդու։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ավելի վաղ Սեմուել Լիթթը հայտնել է, որ սպանել է 3 կնոջ, սակայն հիմա հայտարարել է, որ իրականում իր զոհերի թիվը մոտ 100 է։
Այս ամենի հետ մեկտեղ, ամերիկացին մանրամասներ է պատմել, թե երբ ու ինչպես է սպանել իր զոհերին։ Նա նշել է, որ իր զոհերն են դարձել տարբեր երկրների քաղաքացիներ։ Սեմուելը 35 տարվա մեջ սպանել է 90 մարդու։
Տղամարդը, ով բռնցքամարտիկ է, նախ նոկաուտի է ենթարկել իր զոհերին, ապա խեղդամահ արել։ Նրա զոհերն են եղել մարմնավաճառներ, թմրամոլներ։
Տղամարդու վկայությունը հաստատված է։ Նա ԱՄՆ-ի պատմության ամենաշատ մարդ սպանած մարդասպանն է։